«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ցանկանում է վերադառնալ «Ինտեր»։ Այս մասին հաղորդում է Corriere della Sera-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախորդ տարվա վերջից Լուկակուն անընդհատ զանգահարում է իր նախկին թիմակիցներին, մարզիչներին, ինչպես նաև «Ինտերի» ղեկավարությանը։ Բելգիացին պատրաստ է հրաժարվել իր ներկայիս աշխատավարձի մեկ երրորդից՝ կրկին Իտալիայում խաղալու համար։
Նշվում է, որ 29-ամյա ռմբարկուն պատրաստ է ամեն ինչի` իր դիրքորոշումը «Չելսիի» նոր ղեկավարությանը փոխանցելու համար և մտադիր է մերժել բոլոր ակումբների առաջարկները, բացի «Ինտերից»: