Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է Ազգերի Լիգայի 2-րդ տուրի խաղում Դանիայից կրած պարտությունը (1:2):
Գերմանացի մասնագետի համար այս պարտությունն առաջինն էր Ավստրիայի ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնում։ Ավելի վաղ Ռանգնիկի նորամուտի խաղում Ավստրիան հաղթել էր Խորվաթիայի հավաքականին (3:0):
«Մենք արժանի էինք առնվազն 1 միավորի։ Ցավոք, խաղավերջին միշտ չէր, որ ճիշտ որոշումներ էինք կայացնում: Մենք բավարար հնարավորություններ ունեինք առնվազն 3 գոլ խփելու համար»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին ասել է մարզիչը: