«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիեռո Գասպերինին երեքշաբթի օրը՝ հունիսի 7-ին, մամուլի ասուլիս կհրավիրի, որի ժամանակ կարող է հայտարարել ակումբից հեռանալու մասին, հայտնում է Sport Mediaset-ը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 64-ամյա մասնագետին կարող են փոխարինել Իվան Յուրիչը («Տորինո») և Իգոր Տուդորը («Վերոնա»):
Ավարտված մրցաշրջանում «Ատալանտան» զբաղեցրեց 8-րդ հորիզոնականն Ա Սերիայում: Գասպերինին հայտարարեց, որ կհամաձայնի, եթե ակումբը որոշում կայացնի հրաժարվել իր ծառայություններից: