Լուկա Յովիչը կարիերան հնարավոր է շարունակի ԱՊԼ-ում

«Վեսթ Հեմը» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին։

«Մրճահարները» դեռ նախորդ ամռանն էին փորձել ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստին, սակայն չէին կարողացել գալ համաձայնության:

Յովիչի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում սերբ հարձակվողը թիմի կազմում մասնակցել է 19 հանդիպման, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։