Գարեթ Բեյլը հնարավոր է վերադառնա հայրենիք

«Քարդիֆ Սիթին» փորձում է թիմ հրավիրել հարձակվող Գարեթ Բեյլին, ով պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակ ունի:

Քարդիֆի քաղաքային խորհրդի նախագահ Մեհմեդ Դալմանը մեկնել է Մեծ Բրիտանիա՝ բանակցելու 32-ամյա ֆուտբոլիստի հետ: Ուելսի հավաքականն ԱԱ-2022-ի ուղեգիր է նվաճել, իսկ Բեյլին, ով մտադիր է մասնակցել մրցաշարին, խաղային պրակտիկա է անհրաժեշտ ու նա նոր ակումբ է փնտրում, հայտնում է BBC Sport-ը:

Հավելենք, որ Բեյլը ծնվել և դպրոց է հաճախել Քարդիֆում, բայց երբեք պրոֆեսիոնալ մակարդակում չի խաղացել իր հայրենիքում՝ 9 տարեկանում պայմանագիր կնքելով «Սաութհեմփթոնի» հետ: