«Շալկեի» նոր գլխավոր մարզիչը կլինի Ֆրանկ Կրամերը, տեղեկացնում է Kicker-ը։
Նշանակման մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել, բայց դա կարող է տեղի ունենալ հունիսի 7-ին. կողմերն արդեն համաձայնեցրել են գործակցության բոլոր դետալները։
Կրամերն «Արմինիայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր 2022 թվականի ապրիլին։ Նա նաև աշխատել է «Շալկեի» մարզական տնօրեն Ռեուվեն Շրյոդերի գլխավորությամբ՝ «Գրոյտեր Ֆյուրտում»:
Հիշեցնենք, որ «Շալկեն» 2021/22 մրցաշրջանի արդյունքով վերադարձավ Բունդեսլիգա։ Մրցաշրջանի վերջին 9 խաղերում թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կատարել էր Մայք Բուսկենսը։