Վինիսիուս Ժունիորը ասել է, թե իր կարծիքով ով պետք է դառնա «Ոսկե գնդակի» դափնեկիր

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի  վինգեր Վինիսիուս Ժունիորը կարծիք է հայտնել, որ իր թիմակից և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման մրցաշրջանի ավարտին պետք է դառնա «Ոսկե գնդակի» դափնեկիր։

Ավելի վաղ ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հայտարարել էր, որ Վինիսիուսը պետք է ստանա «Ոսկե գնդակը»:

«Ես զգացված եմ Նեյմարի խոսքերից, այն մասին որ ես պետք է ստանամ «Ոսկե գնդակը», բայց, իմ կարծիքով, Բենզեման ավելի արժանի է դրան», – ասել է Վինիսիուսը։