Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Խուան Կուադրադոն կարող է տեղափոխվել «Ռոմա»՝ տեղեկացնում է Calciomercato-ն։
Աղբյուրը հայտնում է, որ Կուադրադոյի տրանսֆերը «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի անձնական ցանությունն է:
Թուրինյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում Կուադրադոն անցկացրել է 267 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ:
Կողմերի միջև առկա համաձայնագիրը գործում է մինչև 2023 թվականի ամառը: