«Մանչեսթեր Սիթիի» վինգերը որոշել է լքել թիմը

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը պատրաստվում է հեռանալ «Սիթիից» ազատ գործակալի կարգավիճակով, հայտնում է Mirror-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբը մեկ տարի է ինչ փորձում է երկարաձգել հարձակվողի հետ գործող պայմանագիրը, սակայն ապարդյուն։

Ստերլինգի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է հաջորդ տարի, և 27-ամյա հարձակվողը մտածում է ակումբում ևս մեկ մրցաշրջան մնալու մասին, իսկ հետո կլքի թիմը։ Ստերլինգի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Թոթենհեմը» և «Արսենալը»: