Անգլիական գրանդը ցանկանում է թիմ հրավիրել Դարվին Նունյեսին

«Լիվերպուլը» ցանկանում է թիմ հրավիրել «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսին, հայտնում է The Times-ը:

Անգլիական ակումբն արդեն նախնական բանակցություններ է վարել 22-ամյա հարձակվողի հնարավոր տրանսֆերի շուրջ։

Գործարքի ֆինանսական մանրամասները հայտնի չեն:

Հայտնի է, նաև, որ Դարվինը նույնպես դեմ չէ փոխել ակումբային գրանցումը:

2021/22 մրցաշրջանում Նունյեսը թիմի կազմում անցկացրած 41 խաղում խփել է 34 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում բոլոր մրցաշարերում։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։