«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է «Յուվենտուսի» պաշտպան Մատիաս դե Լիգտի համար մղվող պայքարին:
Ակումբի նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է տեսնել նրան թիմում, հայտնում է Tuttosport-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանը կարող է կարիերան շարունակել «Չելսիում»։
Այնուամենայնիվ, «Յուվեն» 22-ամյա հոլանդացուն առաջարկում է երկարաձգել պայմանագիրը:
Կողմերի միջև բանակցություններ են ընթանում մինչև 2026 թվականի ամառ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։
2021/22 մրցաշրջանում Դե Լիգտը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։