«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Նեմանյա Մատիչը պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ։ Համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի հունիսը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ սերբ ֆուտբոլիստի և «կարմիր սատանաների» միջև պայմանագրի ժամկետը լրացել էր այս ամռանը:
Մատիչը «Յունայթեդում» հանդես էր գալիս 2017 թվականից։ Նախորդ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 32 հանդիպում և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ։