«Լիվերպուլի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Խոսե Էնրիկեն քննադատել է հարձակվող Սադիո Մանեին, ով ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է հեռանալ մերսիսայդյան ակումբից՝ գոհացնելու համար սենեգալցիների մեծամասնության ցանկությունը։
«Դա ամենավատ արդարացումն է, որ երբևէ լսել եմ ակումբից հեռանալու համար: Մանեն մեզ համար կմնա լեգենդար ֆուտբոլիստ, բայց, Սադիո, դու ցանկանում ես փոխել թիմդ, քանի որ այլ ակումբում քեզ ավելի շատ կվարձատրեն։ Դա բացարձակապես նորմալ է: Բայց ամեն ինչ բարդել սենեգալցիների վրա…»,- գրել է Էնրիկեն սոցցանցերի իր էջերում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» հետ համաձայնեցրել է 3 տարվա պայմանագիր, որով նա տարեկան կվաստակի 20 միլիոն եվրո։