Գժեգոժ Կրիխովյակը որոշել է վերադառնալ «Կրասնոդար»

Կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակը որոշել է այս ամռանը վերադառնալ «Կրասնոդար»։

Լեհ ֆուտբոլիստն իր մտադրությունների մասին ասել է «Спорт-Экспресс»-ին:

Մարտի սկզբին 32-ամյա ֆուտբոլիստը դադարեցրել էր պայմանագիրը «Կրասնոդարի» հետ՝ Ուկրաինայում իրադարձությունների պատճառով և տեղափոխվեց հունական ԱԵԿ, որտեղ խաղաց մինչև մրցաշրջանի ավարտը։

Նշենք, որ կիսապաշտպանի պայմանագիրը ռուսական ակումբի հետ ուժի մեջ է մինչեւ 2024 թվականի ամառ։