Էդեն Ազար. «Չեմ կասկածում, որ դեռ շատ հիանալի տարիներ կանցկացնեմ «Ռեալում»»

Մադրիդի «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը խոսել է «արքայական» ակումբում իր կարիերայի մասին:

«Գիտեք, «Ռեալ» տեղափոխվելն իմ կարիերայի գագաթնակետն է։ Ես հիանալի մարզավիճակով տեղափոխվեցվի աշխարհի ամենահիանալի ակումբ։ Սակայն ամեն ինչ այնպես չընթացավ: Ես մի փոքր վրդովված էի և հիասթափված: Անձնական մակարդակով շատ վատ պահեր եղան։ Սակայն ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ։

Ես հանդիպեցի հիանալի մարդկանց՝ խաղալով բարձրակարգ ֆուտբոլիստների հետ։ Իմ պայմանագիրն ուժի մեջ է ևս 2 տարի։ Իսկ այժմ բոլոր պայմանները կան հաջորդ մրցաշրջանում իմ նորմալ մակարդակին հասնելու համար։ Ամռանը կարևոր կլինի լավ ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածություն անցկացնել։ Համոզված եմ, որ դեռ շատ հիանալի տարիներ կանցկացնեմ «Ռեալում»։ Ես կասկած չունեմ»,- Ազարի խոսքերն է մեջբերում Het Laatste Nieuws-ը։