«Ինտերը» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Իտալական ակումբը պատրաստ է վարձակալել 26-ամյա ֆուտբոլիստին։ Այնուամենայնիվ, «Չելսին» պատրաստ է դիտարկել միայն լիարժեքորեն տրանսֆերը վաճառելու տարբերակը։
«Չելսիի» պայմանագիրը անգլիացու հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: