«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարող է տեղափոխվել ֆրանսիական «Մարսել»: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հաջորդ մրցաշրջանում Պյանիչին չի տեսնում թիմում։
«Մարսելն» արդեն սկսել է բանակցությունները բոսնիացի կիսապաշտպանին ձեռք բերելու շուրջ։
Անցած մրցաշրջանում 32-ամյա Միրալեմ Պյանիչը վարձավճարով հանդես է եկել թուրքական «Բեշիքթաշում»։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 9,5 մլն եվրո։