Ֆաբրիցիո Ռոմանոն տվել է Ջորջո Կյելինիի նոր ակումբի անունը

«Յուվենտուսի» նախկին պաշտպան Ջորջո Կյելինին ելույթները կշարունակի ԱՄՆ-ում՝ հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացի վետերանը տեղափոխվում է «Լոս Անջելես Գելեքսի»: Կողմերի միջև կնքվել է մեկուկես տարվա պայմանագիր:

37-ամյա ֆուտբոլիստը թուրինյան ակումբում խաղում էր 2005 թվականից:

«Ծեր սինյորայի» կազմում Կյելինին 9 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 5-ական անգամ նվաճել է երկրի գավաթն ու սուպերգավաթը: