Էրիկ տեն Հագը ընտրել է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր ավագին

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր ավագը կդառնա դարպասապահ Դավիդ Դե Խեան։ Հենց նրա մեջ է թիմի առաջատարին անհրաժեշտ որակներ տեսնում նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, հայտնում է Daily Mail-ը։

Անցած մրցաշրջանում թիմի ավագը Հարի Մագույարն էր: Այնուամենայնիվ, անգլիացին խիստ քննադատության էր ենթարկվում երկրպագուների կողմից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» շուտով նոր պայմանագիր կկնքի դարպասապահի հետ։