«Միլանը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Ֆիկայո Տոմորիի հետ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025-ին, սակայն ակումբը ցանկանում է երկարաձգել այն բարելավված պայմաններով։
24-ամյա պաշտպանը նոր համաձայնագրով տարեկան 3,5 միլիոն եվրո կստանա։
Անցած մրցաշրջանում Տոմորին Ա Սերիայում անցկացրել է 31 հանդիպում: