«Լիդսի» կիսապաշտպան Ռաֆինյա Դիասը կիսվել է իր ապագայի մասին մտքերով. Ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:
«Իմ ապագան իմ գործակալ Դեկոյի և «Լիդսի» ձեռքերում է: Կփորձենք գտնել լավագույն լուծումը բոլոր կողմերի համար։ Տեսնենք, թե ինչ կստացվի դրանից»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Անցած մրցաշրջանում Ռաֆինյան «Լիդսի» կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Բրազիլացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: