«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը «Բարսելոնայի» ղեկավարությանը խոստացել է դառնալ թիմի ֆուտբոլիստ 2023 թվականի ամռանը, երբ նա կդառնա ազատ գործակալ, հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ այն, որ եգիպտացին բանակցություններ է վարում կատալոնացիների հետ, դանդաղեցնում է «Լիվերպուլի» հետ տարվող բանակցային գործընթացը։
Հաղորդվում էր, որ Սալահը դժգոհ է մնացել մերսիսայդցիների՝ առաջարկած պայմանագրային պայմաններից։
Անցած մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում անցկացրած 51 խաղում ֆուտբոլիստը դարձել է 31 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:
Հարձակվողի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։