Գարեթ Սաութգեյթ. «Պետք է խոստովանենք, որ բավականաչափ չաշխատեցինք հաղթանակի համար

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մեկնաբանել է Ազգերի Լիգայի առաջին տուրի խաղում Հունգարիայից կրած պարտությունը (0:1):

«Պետք է խոստովանենք, որ բավականաչափ չաշխատեցինք հաղթանակի համար։ Ոչ-ոքին ավելի արդար արդյունք կլիներ:

Մենք քիչ պահեր ստեղծեցինք, բայց արդյունքի վրա ազդեց մրցավարական որոշումը, որը հնարավոր չէ չեղարկել։

Խաղի վրա ազդեց նաև այսօրվա շոգը, որը շատ ուժ խլեց մեզնից։

Չեմ ցանկանում կտրուկ արտահայտվել տղաների խաղի մասին, մենք պետք է դասեր քաղենք այս հանդիպումներից։

Իհարկե, նրանք տխուր են, քանի որ մենք ցանկանում ենք հաղթել նման հանդիպումներում։» ,-ասել է մարզիչը։