Մադրիդի «Ռեալի» միանգամից երկու հարձակվողներ կարող են լքել թիմը

«Ռեալի» հարձակվողներ Մարիանոն ու Լուկա Յովիչն, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կլքեն ակումբը:

Marca-ի տեղեկություններով «Արքայական ակումբի» մարզչական շտաբը պահեստային հարձակվողի դիրքում տեսնում է «Կաստիլյայի» ֆուտբոլիստ Յուանմի Լատասային:

Եթե նա տեղափոխվի առաջին թիմ կդառնա Կարիմ Բենզեմայի հիմնական փոխարինողը ինչը նշանակում է, որ Մարիանոն ու Լուկա Յովիչը քիչ խաղաժամանակ կստանան:

2021/22 մրցաշրջանում «Կաստիլյայի» կազմում 21-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 13 գոլի հեղինակ: