Լոնդոնի «Չելսիի» և Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն վնասվածք է ստացել Ազգերի Լիգայի Հոլանդիայի դեմ խաղում և 27-րդ րոպեին ստիպված լքել խաղադաշտը։
Բելգիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն վնասել է կոճը մրցակցի պաշտպան Նաթան Ակեի հետ դիմակայությունում։ 29-ամյա հարձակվողին փոխարինել է Լեանդրո Տրոսսարը։ Նրա վերականգնման ժամկետները հայտնի չեն: