Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Ազգերի Լիգայում Գերմանիայի ընտրանու հետ հանդիպումից առաջ խոսել է աշխարհի ուժեղագույն հավաքականների մասին:
«Գերմանիան և Անգլիան այս պահի դրությամբ ամենաուժեղ հավաքականներն են: Նրանք հիանալի ֆուտբոլիստներ ունեն։ Մեր թիմը շատ է փոխվել, և այդ պատճառով մենք մեծ ռիսկի ենք դիմում։
Բրազիլիայի, Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականների հետ միասին Գերմանիային համարում եմ աշխարհի առաջնության ֆավորիտներից մեկը: Նրանք տեխնիկա ունեն, արագ են հակագրոհների ժամանակ և բարձր պրեսինգ են կիրառում, կատարյալ են ու 100%-ով հասունացել են որպես միասնական թիմ»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։