Ջորջիո Կյելինին ասել է, թե որ դեպքում կմնար «Յուվենտուսում»

Պաշտպան Ջորջիո Կյելինին ասել է, որ կմնար «Յուվենտուսում», եթե Իտալիան Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերեր։ 37-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս Անջելես» ակումբում:

«Այո՛, ես կշարունակեի խաղալ «Յուվենտուսում», քանի որ ցանկանում էի փորձել փոխել աշխարհի առաջնության հետ կապված իմ պատմությունը, որն ինձ համար երբեք ուրախալի չի եղել: Ես շատ ջանացի, բայց չհաջողվեց»,- Կյելինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Պաշտպանը, ով «Յուվենտուս» է տեղափոխվել «Ֆիորենտինայից» 2005 թվականի ամռանը, ակումբի կազմում անցկացրել է 561 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 36 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։