«Փյունիկից» հեռացել է պաշտպան Սերոբ Գրիգորյանը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Ավարտվել է 27-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։
Գրիգորյանը «Փյունիկում» հանդես էր գալիս 2016 թվականի փետրվարից: Պաշտպանն ավարտված մրցաշրջանում թիմի կազմում մասնակցել է 14 հանդիպման:
«Փյունիկը» շնորհակալություն է հայտնել Սերոբ Գրիգորյանին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի, նախորդ մրցաշրջանում թիմի չեմպիոնության հարցում ներդրում ունենալու համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։