Ֆիլ Ֆոդենի մոտ կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել

Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ֆիլ Ֆոդենի մոտ կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել:

Այսպիսով՝ ստացվում է, որ Ֆոդենի մոտ ռեցեդիվ է գրանցվել, հիշեցնենք, որ ավելի վաղ նա կորոնավիրուսի պատճառով բաց էր թողել Անգլիայի հավաքականի հանդիպումները Ազգերի Լիգայում: