Ազգերի Լիգայի տնային խաղում Բելգիայի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց Հոլանդիայի ընտրանուց (1:4):
Ըստ Gracenote-ի՝ սա «կարմիր սատանաների» ամենախոշոր տնային պարտությունն է 2008 թվականից ի վեր:
Այնժամ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 42-րդ տեղը զբաղեցրած բելգիացիները նույն հաշվով պարտվեցին Մարոկկոյի ընտրանուն։ Այժմ Բելգիան զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։