Դարպասապահ Դավիդ Դե Խեան ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Նման որոշում կայացրել են իսպանացու թիմակիցները։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Դավիդ Դե Խեան իր կարիերայի ընթացքում չորրորդ անգամ է ստանում նման մրցանակ, նախկինում նա մրցանակը ստացել էր նաև 20212/13, 2014/15 և 2017/18 մրցաշրջաններում։