Ըստ Catalunya Ràdio-ի «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ութ տրանսֆերային նպատակ ունի:
Չավիի տրանսֆերային ցուցակում են հայտնվել Լոնդոնի «Չելսիի» պաշտպաններ Սեզար Ասպիլիկուետան, Մարկոս Ալոնսոն, Անդրեաս Քրիստենսենը, «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն, «Մանչեսթեր Սիթիի» և «Միլանի» կիսապաշտպաններ Բեռնարդու Սիլվան և Ֆրանկ Կեսիեն, «Լիդսի» վինգեր Ռաֆինյան և Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:
Սպասվում է. որ ակումբը շուտով կկրճատի ֆուտբոլիստների աշխատանքային ֆոնդը, որպեսզի կարողանա տրանսֆերներ իրականացնել: