Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստվում է կրճատել ֆուտբոլիստների մեծ մասի աշխատավարձը՝ տեղեկացնում է Mundo Deportivo -ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստների աշխատավարձը կկրճատվի 50 տոկոսով: Նման փոփոխությունների նպատակը թիմում առաջացած ֆինանսական դժվարությունների հարթումն է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը ծրագրում է 700 միլիոն եվրո ծախսել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: