Սերժ Գնաբրին հրաժարվել է ընդունել «Բավարիայի» առաջարկը

Հարձակվող Սերժ Գնաբրին հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Բավարիայի» հետ, հայտնում է Bild-ը։

Մյունխենյան ակումբը ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 19 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր սակայն, այժմ մյունխենցիները մտադիր չեն մեծացնել իրենց առաջարկը։

Գնաբրիի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ այս ամառ ակումբը կփորձի վաճառել եզրային հարձակվողին, որպեսզի մեկ տարի անց բաց չթողնի նրան ազատ գործակալի կարգավիճակով։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Բունդեսլիգայում անցկացրել է 34 խաղ, դարձել 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։