«Բավարիան» դիտարկում է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի թեկնածությունը՝ որպես Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինողի։
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը՝ մյունխենյան ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ հարցում է կատարել «Նապոլիին»։ Դա տեղի է ունեցել Ռոբերտ Լևանդովսկու հայտարարություններից հետո, ով ցանկանում է հեռանալ «Բավարիայից»։
«Նապոլին» իր լավագույն ռմբարկուին գնահատում է 110 միլիոն եվրո և չի վաճառի նրա տրանսֆերը այդ գումարից ցածր գնով:
Նիգերիացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և «Նյուքասլը»: