Հինգշաբթի օրը՝ հունիսի 2-ին, կայացավ Ազգերի Լիգայի 1-ին տուրի Իսպանիա – Պորտուգալիա հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը, ով «Կարմիր ֆուրիայի» կազմում խաղադաշտ դուրս եկավ առաջին րոպեներից, ազգային թիմի կազմում անցկացրեց իր 134-րդ միջազգային հանդիպումը:
Բուսկետսն այս ցուցանիշով գերազանցեց Չավիին (133)։ Ավելի շատ Իսպանիայի հավաքականում հանդես են եկել միայն Իկեր Կասիլյասը (167) և Սերխիո Ռամոսը (180)։