Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Անդրե Սիլվան ամփոփել է Ազգերի Լիգայի 1-ին տուրում Իսպանիայի ընտրանու հետ ոչ-ոքին (1:1):
«Լավ արդյունք լավ թիմի հետ, չնայած հանդիպման ընթացքում պարտվում էինք։ Սա լավ արդյունք է Պորտուգալիայի համար։
Մենք ծանր խաղ անցկացրեցինք ուժեղ թիմի դեմ, որը բարձր պրեսինգ էր կիրառում և վերահսկում խաղը: Միշտ էլ դժվար է խաղալ Իսպանիայի դեմ.
Մենք գիտեինք, որ պետք է բարձր պրեսինգ կիրառենք և ավելի լավ խաղանք գնդակով ինչ-որ բան ստեղծելու համար: Ի վերջո, մենք գոլ խփեցինք»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։