Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Ազգերի Lիգայի 1-ին տուրի խաղում Պորտուգալիայի ընտրանու հետ ոչ-ոքին (1:1):
«Խաղի վերջում ինձ համար սովորականից ավելի դժվար էր: Տեսա, որ մեզ համար դժվար էր 90 րոպե պահել ռիթմը, տեսա, որ հաղթանակը կարող է գնալ մեր ձեռքից։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ թիմը լավ խաղաց։ Մենք կարող էինք և՛ հաղթել, և՛ պարտվել։
Ֆուտբոլիստները լավ հաղթահարեցին շոգն ու մրցաշրջանի ընթացքում կուտակված հոգնածությունը։ Առաջիկա հանդիպումներին մենք ներգրավելու ենք մեր բոլոր ֆուտբոլիստներին»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն: