Լևերկուզենի «Բայերը» պայմանագիր է կնքել չեխ ֆուտբոլիստի հետ

«Բայերն» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Սպարտայի» և Չեխիայի հավաքականի հարձակվող Ադամ Գլոժեկի տեղափոխության մասին։

19-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել լևերկուզենյան ակումբի հետ և վերցրել 23-րդ համարի խաղաշապիկը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ գործարքի արժեքը կազմել է 13 մլն եվրո։

Նախորդ մրցաշրջանում չեխ հարձակվողը մասնակցել է 47 հանդիպման, դարձել 12 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։