«Ինտերի» պաշտպան Անդրեա Ռանոկիան կարող է տեղափոխվել «Մոնցա», հայտնում է Sky Sports Italia-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ 34-ամյա իտալացին դեմ չէ Իտալիայի առաջնության նորեկին միանալուն, քանի որ տրամադրված է հեռանալ «Ինտերից»։
Նա միլանյան ակումբում է 2011 թվականից և ակումբի կազմում անցկացրել է 226 հանդիպում։
Ռանոկիայի պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի հունիսի վերջին։