«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է ՝ Ռոբերտ Լևանդովսկու մյունխենյան ակումբը լքելու ցանկության մասին։
«Ես կցանկանայի, որ իմ վաղեմի թիմակիցը մնար։ Մենք շատ անգամներ ենք անցել նման իրավիճակների միջով։ Հիշում եմ՝ Ֆրանկ Ռիբերին ցանկանում էր Մադրիդի «Ռեալ» տեղափոխվել, բայց վստահաբար կարելի է, ասել որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ, որը ակումբի հետ գործող պայմանագիր ունի՝ կցանկանար մնալ սակայն դա նրա անձնական գործն է»,- ասել է Տոմասը: