Սերժի Ռոբերտոն կմնա «Բարսելոնայում»

Կիսապաշտպան Սերժի Ռոբերտոն նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ։

Ինչպես հայտնում է Sport-ը, 30-ամյա ֆուտբոլիստը ակումբում կմնա ևս մեկ տարի։ Իսպանացին համաձայնել է նաև աշխատավարձի 50 տոկոս կրճատմանը:

Ռոբերտոն ակումբի սան է։ 2021/22 մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրած 12 խաղում դարձել է 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Կիսապաշտպանի գործող պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։