Լաուտարո Մարտինեսը կիսվել է ապագայի մասին մտքերով

«Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը հայտնել է, որ ցանկանում է շարունակել ելույթները միլանյան ակումբում։

«Իմ ծրագիրը պարզ է. ես իսկապես ցանկանում եմ երկար մնալ «Ինտերում»:

Առայժմ կմնամ, ցանկանում եմ շարունակել խաղալ «Ինտերում», –  ասել է Մարտինեսը։

Արգենտինացու գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 70 միլիոն եվրո: