Կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կարող է կարիերան շարունակել «Ռոմայում», հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ Ժոզե Մոուրինյոն, ով ֆուտբոլիստի հետ աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդում», հետաքրքրված է 29-ամյա անգլիացու ծառայություններով։
Ֆուտբոլիստին հավակնում են գնել նաև «Էվերտոնը» և «Վեսթ Հեմը»:
Երեկ՝ հունիսի 1-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց, որ Լինգարդը պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով հեռանում է թիմից։
Կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, 2021/22 մրցաշրջանում թիմի կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։