Կլեման Լանգլեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն համաձայնել է հեռանալ ակումբից։

Ինչպես հայտնում է Catalunya Radio-ն, 26-ամյա ֆուտբոլիստը չի մտնում Չավիի հաջորդ մրցաշրջանի պլանների մեջ և կարող է տեղափոխվել «Թոթենհեմում»:

«Բարսան» արդեն բանակցություններ է վարում լոնդոնյան ակումբի հետ։

2021/22 մրցաշրջանում Կլեմանը մեկ գոլային փոխանցում է կատարել «Բարսելոնայի» կազմում անցկացրած 26 խաղում։

Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 14 միլիոն եվրո։

Ֆրանսիացու պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։