Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչչին կարճ մեկնաբանություն է տվել այն բանից հետո, երբ իր թիմը 0:3 հաշվով պարտվել է Արգենտինայի ընտրանուն 2022 թվականի Ֆինալիսիմայում։
«Մենք գիտեինք, որ այս խաղը դժվար է լինելու: Հուսով եմ՝ ամբողջ Իտալիան կաջակցի թիմին այս դժվարին պահին»,- Բոնուչչիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Ֆինալիսիմա 2022-ը պատմության մեջ առաջին անգամ էր անցկացվում։ Միջմայրցամաքային գավաթի այս խաղում հանդիպեցին Եվրո-2020-ի հաղթողը (Իտալիա) և Ամերիկայի գավաթի 2021 թվականի խաղարկության հաղթողը (Արգենտինա):