Մաուրիցիո Սարրին նոր պայմանագիր է կնքել «Լացիոյի» հետ

Իտալական ԶԼՄ-ները հայտնում են, որ «Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ՝ նախատեսված մինչև 2025 թվականի հունիսը։ Այս մասին հայտնում են Gazzetta dello Sport-ը, Calciomercato-ն և այլ ռեսուրսներ։

Սարրին հունիսի 1-ին ժամանել է Ֆորմելլոյի մարզաբազա՝ նախագահ Կլաուդիո Լոտիտոյի հետ, որտեղ ստորագրել է նոր պայմանագիր։ Իտալացի մարզչի աշխատավարձը կկազմի 3,5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում, ինչպես նաև բոնուսները:

«Լացիոյում» իր նորամուտի մրցաշրջանում Սարրին թիմի հետ զբաղեցրեց 5-րդ հորիզոնականն Ա Սերիայում: Հռոմեական ակումբը հաջորդ մրցաշրջանում կխաղա Եվրոպայի Լիգայում: