Սթիվեն Ջերարդի օգնականը գլխավորել է «Քուինս Պարկ Ռեյնջերսը»

Մայքլ Բիլը, ով «Ասթոն Վիլայում» աշխատել է որպես Սթիվեն Ջերարդի օգնական, գլխավորել է «Քուինս Պարկ Ռեյնջերսը», հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ՔՊՌ-ն խաղում է Չեմփիոնշիփում. Թիմը 2021/22 մրցաշրջանն ավարտել է մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղում։

Մինչ «Ասթոն Վիլային» միանալը Բիլն օգնում էր Ջերարդին Գլազգոյի «Ռեյնջերսում», իսկ մինչ այդ ղեկավարում էր «Լիվերպուլի» ակադեմիան: