«Ռեյմսի» հարձակվող Ուգո Էկիտիկեն համաձայնության է եկել «Նյուքասլի» հետ: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Երիտասարդ հարձակվողը «կաչաղակների» հետ պայմանագիր կկնքի 5 տարով։ Հաղորդվում է, որ «Նյուքասլն» Էկիտիկեին «փախցրել է» Դորտմունդի «Բորուսիայից» ձեռքից:
Անցած մրցաշրջանում ֆրանսիացին «Ռեյմսի» կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։