Անգլիայում նախօրեին կայացավ Ֆինալիսիմայի առաջին հանդիպումը Եվրո-2020-ի հաղթող Իտալիայի և Կոպա Ամերիկա 2021-ի հաղթող Արգենտինայի միջև: Այս հանդիպմանն ավելի ուժեղ էր հարավամերիկյան ընտրանին, որը ջախջախիչ հաղթանակ տարավ:
Հարավամերիկյան ընտրանու ավագ Լիոնել Մեսսին ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Նա ամբողջ խաղն անցկացրեց խաղադաշտում և 2 գոլային փոխանցում կատարեց։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեսսին կարիերայի ընթացքում նվաճած տիտղոսների թվով գերազանցեց Անդրես Ինյեստային: